Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Այրոցք. պատճառները և բուժումը

Թերևս չկա մեկը, որին ծանոթ չլինի այրոցքը, այդ տհաճ զգացումը, ոը չգիտես որտեղից է սկիզբ առնում` կրծքավանդակից, ստամոքսից, կերակրափողից թե ինչ-որ այլ տեղից:
Ի՞նչ է այրոցքը, ինչո՞ւ է առաջանում: Հասկանալու համար փորձենք պարզել, թե այրոցքի ժամանակ ինչ է կատարվում մեր օրգանիզմում:
Այրոցքն առաջանում է այն դեպքում, երբ ստամոքսահյութի թթուն հայտնվում է կերակրափողի լորձաթաղանթի վրա: Ստամոքսահյութի բաղադրության մեջ աղաթթու կա, որի ազդեցությունը կերակրափողի լորձաթաղանթի վրա առաջացնում է այրոցքի զգացողություն:
Ժամանակ առ ժամանակ այրոցք կարող է ունենալ լիակատար առողջ մարդը սխալ սնվելու, չոր սննդի կամ կծու կերակրի ազդեցությամբ: Իսկ եթե այրոցքի երևույթները հաճախակի են, ապա պետք է հետազոտվել, քանի որ հնարավոր է` այն լուրջ հիվանդության ազդանշան լինի:
Հաճախ այրոցքը կարող է կապված լինել մարսողական տրակտի հիվանդությունների հետ, ասենք` քրոնիկ գաստրիտի, ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցի, քրոնիկ խոլեցիստիտի ու մարսողական համակարգի մի շարք այլ հիվանդությունների: Սակայն երբեմն այրոցքի զգացումը կարող է նաև սրտային հիվանդության մասին խոսել: Այդպես է իրեն զգացնել տալիս ստենոկարդիան և նույնիսկ միոկարդի ինֆարկտը: Սակայն այրոցքի իրական պատճառը կարող է որոշել միայն ու միայն մասնագետը: Եթե պարբերաբար անհանգստացնող այրոցքի նոպաներն ուղեկցվում են ընդհանուր վատ ինքնազգացողոթյամբ, ապա հապաղել չի կարելի, շտապ դիմեք բժշկի:
Ինչպե՞ս կարելի է տնային պայմաններում ազատվել այրոցքից
Եթե այրոցքը պարբերական բնույթ չունի, ապա անհանգստանալու պատճառ չունեք, բայց արժե ուշադրություն դարձնել օրվա սննդակարգին: Փորձեք հնարավորինս սնվել առողջ սնունդով, քչացրեք յուղոտ, ապխտած սնունդը և կծուն: Հրաժարվեք արագ սննդից, ծխախոտից ու սպիրտային թունդ խմիչքներից, որոնք ուշ թե շուտ ի վերջո հանգեցնում են ստամոքսի հիվանդության, հետևաբար և այրոցքի: Սթրեսը` մեր կյանքի «անբաժան ուղեկիցը», նույնպես կարող է այրոցք առաջացնել:
Արդյունավետ է հետևյալ միջոցը. ուտելուց 5-10 րոպե հետո 1 թեյի գդալ զեյթունի ձեթ կուլ տվեք, նույնը կարելի է անել նաև առավոտյան, քաղցած ստամոքսին:
Ոմանց օգնում է կաթը, մյուսներին` հիդրոկարբոնացված հանքային ջուրը:
Արդյունավետ է վարսակի 3-5 հատիկը մի քանի րոպե ծամելը, ապա կուլ տալը:
Օգնում է սոդայի թույլ լուծույթը, որը չի կարելի չարաշահել: Բայց քանի որ արդյունքն անմիջապես զգացվում է, սոդայաջուրն ամենատարածված միջոցն է մեզանում: Սակայն չարժե մոռանալ, որ չարաշահումը կարող է ընդամենը խորացնել խնդիրը:
Անկախ այն հանգամանքից, թե որքան հաճախ է այրոցքը մեզ տանջում, այդ տհաճ երևույթի դեմ պայքարը մեզանից պահանջում է կենսակերպի փոփոխություն: Կարող է անհեթեթ թվալ, բայց քիչ դեր չունի նաև մեր կրած հագուստը:
Ուրեմն թվարկենք այրոցքից ազատվելու նախապայմանները:
Կերե՛ք չափավոր
Մեծ կերաբաժինը (ձեզ համար) կարող է այրոցք հրահրել: Երբ շատ ենք ուտում, ստամոքսը կերակրափողից տարանջատող հատվածը թուլանում է` այդպիսով հնարավորություն տալով ստամոքսահյութի թթվին ընկնելու կերակրափողի հիմնային միջավայր: Ուստի ճոխ նախաճաշի, ճաշի ու ընթրիքի փոխարեն կերեք հաճախ ու փոքր չափաբաժիններով (ի դեպ, քնից առաջ ուշ ընթրիքը նույնպես կարող է այրոցք առաջացնել): Հաճախակի այրոցքները խոսում են բարձր թթվայնության մասին: Երբեմն այրոցք է առաջանում նաև դիաֆրագմայի ճողվածքի, գաստրիտի, խոցի հետևանքով:
Տապակած սնունդը` քիչ
Գոյություն ունի սննդամթերքների որոշակի խումբ, որը կարող է ուժգնացնել այրոցքը: Դրանց մեջ մեծ քանակությամբ համեմունքներով մթերքն է, կարմիր յուղոտ միսը, ցիտրուսները, հում սոխը, սխտորը, լոլիկը, կարագը, դաղձը, շոկոլադը, սուրճը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները: Եթե այրոցքի զգացում հաճախ եք ունենում, ուրեմն նվազագույնի հասցրեք թվարկված մթերքների կիրառումը:
Ալկոհոլը` քիչ
Ալկոհոլային խմիչքների պարբերաբար կիրառումը այրոցքի հակում ունեցողների համար լավագույն ընտրություն չէ: Ժամանակին կատարված հետազոտություններով ապացուցվել է, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործողների մոտ այրոցքի երևույթն ավելի հաճախ է հանդիպում:
Այրոցքը քաշը նվազեցնելու լրացուցիչ առիթ է
Ավելորդ քաշն էլ կարող է առաջացնել այրոցք: 2003-ին հետազոտություններ են կատարվել, որոնցով ապացուցվել է մարմնի քաշի ու այրոցքի առաջացման փոխկապակցության հավանականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գեր մարդիկ 3 անգամ ավելի շատ են հակված այրոցքի, քան նորմալ քաշ ունեցողները:
Այս երևույթը լրիվ բացատրել դեռևս չի հաջողվել, սակայն փաստ է, որ որովայնի շրջանի ճարպը ճնշում է գործադրում ներքին օրգանների վրա, հաջորդ մեկնաբանությունն այն է, որ գիրացման դեպքում օրգանիզմում քիմիական ու հորմոնալ փոփոխություններ են կատարվում, որոնք նույնպես կարող են այրոցքի առաջացման մեխանիզմի խթան դառնալ:
Կիպ հագուստ մի՛ հագեք
Այո, կիպ հագուստը նույնկերպ է ազդում օրգանիզմի վրա, ինչպես ճարպը: Նեղ հագուստը սեղմում է աղիքները, ու թթուն հետ է գնում, բարձրանում դեպի կերակրափող:
Քնեք բարձով
Հարց է ծագում` ի՞նչ կապ ունի բարձն այրոցքի հետ: Բայց արի ու տես, որ իրանի հորիզոնական դիրքը` հատկապես ճոխ ընթրիքից հետո, այրոցքի ամենահարմար ուղին է: Խուսափեք քնելուց անմիջապես առաջ ուտելուց (այրոցքը սովորաբար առաջանում է ուտելուց մեկ ժամ անց) ու անպայման քնեք բարձով, որ գլուխը ստամոքսի մակարդակից վեր լինի:
Հրաժարվեք ծխախոտից
Այն վնասում է սիրտն ու թոքերը: Իսկ դրանք էլ իրենց հերթին բացասական հետևանք են ունենում մարսողական համակարգի վրա: Նիկոտինը նույն ազդեցությունն է ունենում, ինչ ալկոհոլը:
Ծխելը ստիպում է , որ լեղին բարակ աղիքից տեղափոխվի ստամոքս, կրճատի թքարտադրությունը (չէ՞ որ թուքն օգնում է կերակրափողից լվանալ թթուն, բացի այդ, թքի մեջ թթուն չեզոքացնող բնական միջոց` երկկարբոնատ կա):
Եթե այրոցքը գաստրիտի, ստամոքսի խոցի հետևանք է, ապա կարելի է օրական 3-4 անգամ քառորդ բաժակ հում կարտոֆիլի հյութ խմել, մոտ 3 շաբաթ: Տվյալ միջոցը կիրառվում է ուտելուց 20 րոպե առաջ:
Բարերար ազդեցություն է ունենում մաղադանոսի թուրմը: Պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 2 թեյի գդալ մանրացրած արմատ, որի վրա եռման ջուր է լցվում: Թրմել կես ժամ, ապա խմել 0,5 բաժակ` օրական 3 անգամ:
Կարելի է նաև վուշի սերմերի թուրմ պատրաստել. 2 թեյի գդալ սերմի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, թրմել 3 ժամ: Քամել, ապա խմել 0,5 բաժակ քնից առաջ, այն դեպքում, եթե այրոցքն անհանգստացնում է քնից առաջ:

Կարդացեք նաև

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...


Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...


Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...


Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...


Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...


Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...


Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...


Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...


Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...


Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...


Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...


Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...


Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...


Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...


Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն